Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ծրագրերը կընդլայնվեն

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և  կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:

 

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար: 

 

2005 թվականից «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունն իրականացնում է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր, մասնավորապես` տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի բուժման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունն իրականացնում է կալանավայրերում գտնվող դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժում: 

 

Նշենք, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը օժանդակում է Տուբերկուլոզի ազգային գրասենյակին` Երևանից դուրս` Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման գործում: 

 

Կազմակերպությունը դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման ծրագիր է իրականացնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում` որպես հեռակա վերահսկմամբ նախագիծ` աջակցություն ցուցաբերելով դեղորայքով ապահովվածության, կլինիկական վերահսկման, սոցիալական ոլորտներում: 

 

Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ առողջապահության ոլորտում համագործակցությունն արդյունավետ է ընթանում: Նաև ներկայացրել են հիվանդության ախտորոշման, բուժման մեթոդների, նոր դեղերի գրանցման, բժիշկ-մասնագետների վերապատրաստման վերաբերյալ և ընթացիկ այլ հարցերը: 

 

Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները: Կարևորվել է խնամքի տներ ունենալու անհրաժեշտությունը` ոչ միայն տուբերկուլոզով, այլև չարորակ նորագոյացություններով և այլ հիվանդների համար: 

 

Նախարար Դումանյանը վստահեցրել է, որ ծրագրերը շարունակվելու են, և նախարարությունը պատրաստակամ է աջակցելու կազմակերպության նախաձեռնություններին:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ